ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Ես չեմ ըմբոստացել, չեմ ընդվզել, իմ բոլոր քայլերը խիստ հավասարակշռված են»

«Ես չեմ ըմբոստացել, չեմ ընդվզել, իմ բոլոր քայլերը խիստ հավասարակշռված են»
14.03.2014 | 01:18

ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
(ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Նահապետյան, ինչո՞ւ չմասնակցեցիք «Գովազդի մասին» օրենքի քվեարկությանը, ասում են` բոյկոտ եք իրականացնում. ո՞ւմ դեմ: Դա քաղաքակա՞ն որոշման արդյունք էր:
-Ես այդպես չէի ձևակերպի. քաղաքական առումով հստակ էր մոտեցումը: Դա ոչքաղաքական մոտեցման արդյունք էր:
-Օրենքի փաթեթը ներկայացված էր հիմնականում ՄԻԱԿ երիտասարդների կողմից. «լիշնիյ նեպրիյազն» ունե՞ք նրանց նկատմամբ, չեք սիրում նրանց, դրա՞ համար:
-Ոչ, չկա նման երևույթ, խոսքը սիրելու մասին չէ: Ես իմ բոլոր գործընկերներին հարգում եմ` անկախ նրանից, թե որ կուսակցությանն են անդամակցում:
-Ասում են` Ձեզ հուշել են, որ այդպես վարվեք:
-Ո՞վ է հուշել: Եթե Դուք այդքան տեղեկացված եք, ասեք՝ ով է հուշել:
-Էդ մեկը չեն «տեղեկացրել». եթե հիշողությունս չի դավաճանում, չի քվեարկել նաև Դավիթ Հարությունյանը, առավել ստույգ` ձեռնպահ է քվեարկել: Դուք, ի դեպ, նրա հետ ջերմ հարաբերությունների մեջ եք, չէ՞, նախկինում ղեկավար-տեղակալ էիք` իրավական հարցերի հանձնաժողովում:
-Ես իմ բոլոր գործընկերների հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ: Որոշումը կայացրել եմ իմ ներքին համոզմունքի հիման վրա:
-Բա դե տեսնո՞ւմ եք, որպես ՀՀԿ-ական, Ձեր ներքին համոզմունքը Ձեզ ասել է` Կորյուն Գառնիկիչ (պահո՜, Դուք ժամանակին էլ, ոնց որ, «իսկական» Գառնիկիչի հետ էիք աշխատում), չքվեարկեք օրինագծի օգտին, իսկ ԲՀԿ-ական Գուլոյան Մուրադի ներքին ձայնն էլ ասել է՝ Մուրադ Արամիչ, քվեարկիր ՀՀԿ-ի օրինագծի օգտին: Տարընթերցում կա, չէ՞, ոնց որ:
-Ճիշտն ասած, չեմ էլ հետևել, թե այլ խմբակցության ներկայացուցիչներն ինչպես են քվեարկել. ես ունեցել եմ իմ մոտեցումը և այն դրսևորել եմ:
-Հնարավո՞ր է` Ձեզ դրա համար «պատժեն». «համայնքը զորավո՜ր է, համայնքը չի՜ ներում»:
-Ինչի՞ համար:
-Կուսակցական կարգապահությունը խախտելու:
-Եթե իմ չմասնակցությունը քաղաքական նկատառումներով լիներ, էդ դեպքում, այո, կարող էին, և ես դա շատ լավ հասկանում եմ, որ կարող էին:
-Իսկ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի չմասնակցությունը քաղաքակա՞ն էր, թե՞ չէր:
-Կարծում եմ` քաղաքական էր:
-Ձերը` չէ՛ր:
-Չէ՛ր:
-Ի՞նչն եք այդպես պինդ-պինդ գաղտնի պահում:
-Չկա որևէ գաղտնի բան: Բացարձակ որևէ խնդիր չկա:
-Բա ինչ կա: Ախր Դուք հանձնաժողովի նախագահ եք, Ձեր ստատուսը բավականին բարձր է, որ խնդիր չլինի, հետո էլ Դուք ընդհանրապես «ցցվող» տեսակ չեք, ու շատերին զարմացրեց Ձեր այսօրվա ըմբոստությունը, չնայած դրանից առաջ, կարծես, մի քիչ էլ խնդիր էր եղել գեներալ Մանվելի օգնականների հետ:
-Ես չեմ ըմբոստացել, չեմ ընդվզել, իմ բոլոր քայլերը խիստ հավասարակշռված են:
-Ոչ մի ինտրիգ չկա՞ր Ձեր «չքվեարկությունում»:
-Չկա՛ր:
-Ես տեսնո՜ւմ եմ։
-Դա Ձեր իրավունքն է` տեսե՛ք:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ